Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդների խումբն այս կիրակի կմեկնի Լոնդոն՝ քննարկելու պաշտպանության և անվտանգության համատեղ ծրագրեր` գրում է Politico-ն։ «Հուսով եմ՝ Եվրոպայի՝ ինչպես անդամ երկրների, այնպես էլ ամբողջ Եվրոպայի այս մեծ մոբիլիզացիան, երբ խոսքը վերաբերում է պաշտպանության և անվտանգության ֆինանսավորմանը, կդառնա անվիճելի փաստ»,- ասել է Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոստայի հետ հանդիպումից հետո։               
 

Սիրտս ուզում է

Սիրտս ուզում է
30.10.2023 | 11:11

Սիրտս մանկության էն պաչն է ուզում,

Պաչն այն, որ չուներ նշույլ քծնանքի.

Էսօրվա պաչը հուդայական է,

Շատ թանկ է գինը նրա վճարի։

Սիրտս մանկության էն Լույսն է ուզում,

Լույսն էն, որ չուներ իր մեջը խավար.

Էսօրվա Լույսն իր քունջուպուճախում

Թաքցրած ունի դավադիր խավար։

Սիրտս մանկության էն վերքն է ուզում,

Մոր մի համբույրով բուժվող էն վերքը,

Մեր էսօրվա վերքն՝ արնամռմուռ է,

Անգամ չի բուժի Աստծո համբույրը։

Սրտիս որ թողնեմ, էն մանկությունից

Ա՜խ, ինչեր ասես, որ էլ չի ուզի,

Սկսած հոգու անբասիր վարքից,

Վերջացրած ջերմից արևասրտի։

Սակայն, Տե՛ր, այսօր էն մանկությունից

Ինձ վերադարձրու բաղձանքս վերին,

Խաղաղությունն այն ինձ վերադարձրու,

Որ օրհնախնդ էր մաղում իմ երկրին։

29-10-2023 թ.

Աիդա ՏՈՆՈՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5364

Մեկնաբանություններ